Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի «բնապահպանները» հասել են Արցախի Կաշենի հանքավայր, ապա հեռացել

Ադրբեջանցի «բնապահպանները» հասել են Արցախի Կաշենի հանքավայր, ապա հեռացել

Դեկտեմբերի 12-ին Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը «Այսօր «էկոլոգները» հայտնվել են Կաշենի հանքի առաջ» վերնագրով տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութը «նոր են ուղարկել, և դեպքը տեղի է ունեցել ցերեկը»: 

ՍիվիլՆեթը զրուցեց նաև Կաշենի հանքավայրին մոտ գնտվող Ճանկաթաղ գյուղի բնակիչ Սամվել Մովսիսյանի հետ: Նա ասաց, որ ադրբեջանցի «բնապահպաններին» Ճանկաթաղի, Վարդաձորի և Ծաղկաշենի բնակիչները թույլ չեն տվել մտնել հանքի տարածք: «Առանձնապես երկար զրույց տեղի չի ունեցել, և բնապահպանական ստուգումներ իրականացնելու պատրվակով եկած ադրբեջանցիները շուտ հեռացել են»- ասաց նա:  

***

Դեկտեմբերի 3-ին Շուշի - Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ  բնապահպանական պատճառաբանությամբ երեք ժամով փակել էին Ստեփանակերտ - Գորիս մայրուղին:

Իսկ դեկտեմբերի 7-ին Իվանյան  բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում էր ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «մասնագետներ են, որ ուղարկվել են «բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»։ Այդ  հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի ներկայացուցիչները, մասնավորապես Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Կաշենի հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը տարիներ շարունակ պարբերաբար գլխավորում է Արցախ խոշոր հարկատուների ցանկը: 

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում