Գլխավոր Լրահոս

Կարմիր խաչի միջնորդությամբ ևս վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջնորդությամբ ևս վեց հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Հունվարի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս վեց հիվանդ Արցախից ?տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։

Լաչինի միջանցքը  Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

https://civilnet.am/news/689152/%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-18-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d6%80%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում