2023-ի սեպտեմբերի 25-ին, երբ Արցախում սկսվել էր զանգվածային գաղթը, Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող բենզինի պահեստի տարածքում տեղի ունեցավ հուժկու պայթյուն, որի հետևանքով գրանցվեց 218 զոհ, 120 վիրավոր, 21 անհետ կորած։ Պայթյունից մեկ տարի անց դեռ մի շարք վիրավորներ շարունակում են վերականգնվել։ ՍիվիլՆեթը զրուցել է տուժածների, բժիշկների, փրկարարների, վկաների հետ՝ հասկանալու, թե ինչ էր կատարվում թե՛ պահեստի տարածքում, թե՛ հիվանդանոցում աղետալի պայթյունից հետո։
Տեղադրություն
Civilnet




