Գլխավոր Լրահոս

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հաղորդում է Ադրբեջանի ատաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հարձակում գործած անձը ժամը 8:30-ին մուտք է գործել պահակակետ, «Կալաշնիկով» ինքնաձիգով սպանել է անվտանգության ծառայության ղեկավարին:

Դեսպանատան ևս երկու աշխատող վիրավորվել է, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ ներկայում քննություն է ընթանում:

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի ոստիկանության պետը հայտարարել է, որ դեսպանատան վրա հարձակում գործած անձն անմիջապես ձերբակալվել է։ Նա հաստատել է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Թեհրանի ոստիկանապետը նշել է, որ հարձակում գործած անձը ներխուժել է, երբ դեսպանատան աշխատակիցներից մեկը մուտք է գործել դեսպանատուն։ Նրա խոսքով՝ հարձակվողը դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ. «Նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրներով պայմանավորված»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում