Գլխավոր Լրահոս

Իրանի ռազմարդյունաբերական գործարանի վրա հարձակման հետևում հնարավոր է՝ Իսրայելն է․ արևմտյան լրատվամիջոցներ

Իրանի ռազմարդյունաբերական գործարանի վրա հարձակման հետևում հնարավոր է՝ Իսրայելն է․ արևմտյան լրատվամիջոցներ

Հունվարի 28-ին Իրանի Սպահան քաղաքում ռազմարդյունաբերական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևում հնարավոր է՝ Իսրայելն է կանգնած․ հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։ Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել Wall Street Journal-ը։ Ըստ պարբերականի՝ իրանական ռազմական օբյեկտը թիրախավորվել է, քանի որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նոր ուղիներ են որոնում՝ «զսպելու Թեհրանի միջուկային ու ռազմական հավակնությունները»։

Հարձակման մասին իր հաղորդագրությունում Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ որսացել է անօդաչու սարքերը․ զոհեր և վիրավորներ չկան, լուրջ վնաս չի պատճառվել։ Թեհրանը պաշտոնապես որևէ կողմի չի մեղադրել հարձակման համար, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահյանը հայտարարել է «երկչոտ հարվածի» մասին, որը միտված է Իրանում «անպաշտպանության մթնոլորտի ստեղծմանը»։

Իսրայելի պաշտպանության նախարարությունից մեկնաբանություն չեն տվել։ Իսկ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ Սպահանի հարձակումներում ամերիկյան ռազմական ուժեր ներգրավված չեն եղել։ Ըստ Reuters-ի՝ ամերիկացի պաշտոնյաները մատնացույց են անում Իսրայելին։

Սպահան քաղաքում ռազմարդյունաբերական գործարանի վրա հարձակումը տեղի է ունեցել Իրանի ու Արևմուտքի միջև լարվածության պայմաններում, որը արևմտյան լրատվամիջոցներն անվանում են «ստվերային պատերազմ»։ 

Իսրայելական Haaretz-ը մեջբերում է Մոսադի ղեկավար Դևիդ Բարնեային, որը 2022-ի սեպտեմբերին իր ելույթներից մեկում Սպահանը նշել էր որպես գործողության հնարավոր թիրախ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում