Գլխավոր Լրահոս

COVID-ի հետ կապված չարաշահումների գործով շուրջ մեկ տասնյակ նոր անձինք են ձերբակալվել

COVID-ի հետ կապված չարաշահումների գործով շուրջ մեկ տասնյակ նոր անձինք են ձերբակալվել

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով ձերբակալվել են նոր անձինք: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվածները «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ բժիշկներ են:

Տեղեկատվության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ քրեական վարույթի շրջանակում ապրիլի 6-ին նոր անձինք են ձերբակալվել: Սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։

Քրեական վարույթով կալանավորված է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, որը 2020-2022-ին զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը:  Կալանավորվել էր նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը:

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում