Գլխավոր Լրահոս

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

Անկարայում երկու երկրների նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության ժամանակ Չավուշօղլուն ասաց, որ ռուս գործընկերոջ հետ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Մեր ցանկությունն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Եվ այդ առումով մենք սերտ կապի մեջ կլինենք Ռուսաստանի հետ»,- ասաց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նշեց, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ ներդրվող ջանքերը։

«Գիտեք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դրանք շարունակում են մնալ աշխատանքները շարունակելու հիմքը։ Հուսով ենք, որ արտատարածաշրջանային գործընկերները չեն խոչընդոտի այս գործընթացին»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում