Գլխավոր Լրահոս

Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան

Հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա. Ռուբինյան

Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրներ քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար․ ապրիլի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնեց Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելեց, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում