Գլխավոր Լրահոս

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» առևտրի կենտրոն) ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքում տեղի ունցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի վարույթը 2023-ի մարտի 17-ին ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հետագա նախաքննությունը շարունակելու համար։

***

Oգոստոսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռահարկ շինություն, փլատակներն ընդգրկել են 8 000-9 000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։ Երևանի բժշկական կենտրոններ էր դիմել 63 քաղաքացի։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը՝ փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում