Գլխավոր Լրահոս

Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի

Մարգարայում 733 միլիոն դրամով նոր մաքսակետ կկառուցվի

Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում, և դրա կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ պետք է կառուցել նոր մաքսակետ, ժամկետները սուղ են և անհրաժեշտ է աշխատանքները կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը ամբողջությամբ գնահատվում է մոտ 733 միլիոն դրամ։ 

Նախագծումն իրականացնելու է «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն, իսկ շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» ՓԲԸ-ն ու «Սահակյանշին» ՓԲԸ-ն։ 

Ապրիլի 11-ին Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին բացելու պայմանավորվածություն կա»։

«Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու, վերազինելու համար, ինչը ենթադրում է նաև ենթակառուցվածքների ստեղծում։ Այսինքն` աշխատանքներ են տարվում, որ ամռան սկզբին պատրաստ լինենք պայմանավորվածությունները մեր կողմից կատարելու համար»,– հայտնել էր Ռուբինյանը։ Նրա խոսքով` թուրքական կողմը նույնպես պատրաստվում է դրան։ Ռուբինյանը նաև հավելել էր, որ այս պահին հատուկ ներկայացուցիչների հանդիպում նախատեսված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում