Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հաղորդում է, որ անցագրային կետ է դրել Լաչինի միջանցքում

Ադրբեջանը հաղորդում է, որ անցագրային կետ է դրել Լաչինի միջանցքում

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ-անցագրային կետ է տեղադրել «Հայաստանի հետ սահմանին»։ 

Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանը փակել է Հակարիի կամուրջը՝ Լաչինի միջանցքում։ «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»,- նշվում է շտաբի հաղորդագրությունում։

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, անցակետ է տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Ստեփանակերտ գնացող ճանապարհին։

Նշվում է, որ այս մասին ադրբեջանական կողմը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում