Հայաստանում քրեական պատիժ է սահմանվելու ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար: Խորհրդարանը 59 կողմ, 31 ձեռնպահ ձայներով այսօր՝ մայիսի 3-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը։
Քրեորեն կպատժվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, հրապարակային կոչերը։
Հրապարակային կոչեր հնչեցնողների դեպքում պատիժը կլինի վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում, իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողություն կատարողները կպատժվեն 10-15 տարի ազատազրկմամբ։
Civilnet











