Գլխավոր Լրահոս

Փաշինյանը որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից

Փաշինյանը որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր որդուն չի հորդորել հրաժարվել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքից։

«Ոչ, չեմ հորդորել իմ որոդուն, որովհետև երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից»,- մայիսի 22-ին հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով․ «Նա ինձ ասեց, որ սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»։

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ թերթը հաղորդեց, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին՝ իր տան մերձակայքից: Աշոտ Փաշինյանին առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմի զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը մայիսի 20-ին մեկ ամսով կալանավորվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում