Վարդան Ղուկասյանին ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել․ Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել։
«Ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 110 000 դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60 000 - 100 000 դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/697645/%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6-%d5%b2%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%af%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b4%d5%a2-%d6%84%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ba%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a5%d5%ac/Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի և նրանց ևս երկու հանցակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խմբի կազմում խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Արտակ Գալստյանին և մյուս երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։ Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն ներկայացրել է նաև քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված՝ բջջային հավելվածի միջոցով գիշերային ակումբի ներկայացուցչի, ինչպես նաև Տ․Ա․-ի հետ Վարդան Ղուկասյանի ունեցած խոսակցության էկրանապատկերները․





Civilnet










