Գլխավոր Լրահոս

Վերականգնվել է Կարմիր խաչի միջոցով Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Վերականգնվել է Կարմիր խաչի միջոցով Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան

Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ այսօր՝ մայիսի 26-ին, 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան։

«12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, իսկ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Արցախում մասնակիորեն վերականգնվել են պլանային հետազոտությունները և միջամտությունները։

Ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ բուժառուներ չէին տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում