Հունիսի 9-ին Ստեփանակերտում կայացավ երեխաներին նվիրված մշակութաժամանցային միջոցառում, որը կազմակերպեց «Արարիչ» բարեգործական հիմնադրամը: Միջոցառման սկզբում երեխաներն ուղերձով դիմեցին միջազգային կառույցներին՝ կոչ անելով անտարբեր չլինել վեց ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաների ճակատագրի հանդեպ և քայլեր ձեռնարկել նրանց իրավունքների պաշտպանության համար: Տեղի ունեցավ նաև ձեռքի աշխատանքի ցուցադրություն, տիկնիկային բացօթյա թատրոնի ներկայացում, հյուրասիրություն:







Civilnet











