Գլխավոր Լրահոս

Խնդրանք Շվեյցարիային՝ միջազգային չեզոք միջնորդի դեր ստանձնել հայ գերիների հարցով

Խնդրանք Շվեյցարիային՝ միջազգային չեզոք միջնորդի դեր ստանձնել հայ գերիների հարցով

Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին։

Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն  բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահին ուղղված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի համար միջազգային մարդասիրական իրավունքի կարևորությունը և բարդ իրավիճակներում չեզոք միջնորդի դեր ունենալու նրա փորձը՝ ներկայացվում է խնդրանք, որպեսզի իր երկիրը ևս մեկ անգամ իրականացնի միջազգային չեզոք միջնորդի իր դերը  և հյուպատոսական ծառայության հասանելիություն  ապահովի հայ գերիների համար:

Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում