Գլխավոր Լրահոս

Covid-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Covid-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Covid 19-ի կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների համար մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան, հայտնում է Քննչական կոմիտեն։

ՔԿ-ի հաղորդած տվյալների համաձայն՝ 2023-ի մայիսի 1-ի դրությամբ քննվել է ընդհանուր առմամբ նման 68 քրեական գործ։ Դրանց նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավոր մեխանիզմը դրսևորվել է երկու հիմնական եղանակով։

Մի դեպքում բուժհաստատությունների՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու լիազորություններով օժտված մի շարք պաշտոնատար անձինք, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։

Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի:

«Քննված վերոնշյալ քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 44 անձի նկատմամբ, որոնցից 25-ը՝ բուժաշխատողներ: Քննված քրեական վարույթներից 12-ի նյութերը՝ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: «Covid 19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում կատարված հանցագործությունների վերաբերյալ 41 քրեական վարույթներով նախաքննությունը, 2023-ի մայիսի 1-ի դրությամբ, շարունակվել է, իսկ 8 քրեական վարույթ կարճվել է ռեաբիլիտացնող հիմքերով»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում