Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից նշում են, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։
Այսօր՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի սահմանապահները նաև առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:
Civilnet











