Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
«Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է»,- ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է մեկ վիրավորի մասին։
Civilnet











