Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից նշում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնում էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող։
Այսօր՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի սահմանապահները նաև առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:
Civilnet











