Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Տեղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
ԱԱԾ-ն հրապարակել է նաև վիրավորում ստացած սահմանապահ ծառայության զինծառայողի անունը՝ Արթուր Արմենի Ազրոյան (2002թ.)։
***
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող։
Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ։
Այսօր՝ հունիսի 15-ին, Ադրբեջանի սահմանապահները նաև առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է:
Civilnet











