Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022-ի սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











