Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Որոշումը հունիսի 21-ին հրապարակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը։
Դատարանը բավարարել է Հուսեյն Ախունդովին 20 տարվա ազատազարկման դատապարտելու դատախազի պահանջը։
***
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը։ Ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսոյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովն ավելի վաղ դատապարտվել էր 11,5 տարվա ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Civilnet











