Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Արցախի ՀԿ-ները դատապարտում են ՍիվիլՆեթի լրագրողի նկատմամբ բռնությունը

Հայաստանի և Արցախի ՀԿ-ները դատապարտում են ՍիվիլՆեթի լրագրողի նկատմամբ բռնությունը

Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական և լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել»։

Լրագրողական կազմակերպությունները նկատում են, որ միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել․ «Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ»։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․ Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, Արցախի խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ, Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին»։

Արցախի ՀԿ-ներն անընդունելի են համարում խոսքի ազատության ոտնահարումը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը և լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում կարևոր ենք համարում իրավապահ մարմինների առավել պատասխանատու և հավասարակշիռ գործելաոճը։ Երբ Ադրբեջանի կողմից ամեն օր խախտվում են արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, Արցախի իշխանությունները պարտավոր են զգոն լինել և թույլ չտալ մարդու իրավունքների լրացուցիչ խախտումներ պետության ներսում»,- նշված է հայտարարությունում։

Տե՛ս նաև՝

Ստեփանակերտում հարձակվել են ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանի վրա

Ստեփանակերտում լրագրողի առևանգման փորձը՝ իրավապահների ամենաթողության հետևանք

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում