Արցախի քաղաքացին մոլորվել է և հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Արցախի քաղաքացի, 1962-ին ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից։ Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար Արցախի ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը, հաղորդում են, որ Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է Աղավնո գյուղի տարածքում։
Civilnet











