Գլխավոր Լրահոս

20 Միլիոն Տոլարի Նուիրատուութիւն Հայաստանի Ամերիկեան Համալսարանին՝ Ի Յիշատակ Եդուարդ Աւետիսեանի

20 Միլիոն Տոլարի Նուիրատուութիւն Հայաստանի Ամերիկեան Համալսարանին՝ Ի Յիշատակ Եդուարդ Աւետիսեանի

Ի յիշատակ բարերեր Եդուարդ Աւետիսեանի՝ անոր այրին՝ Փեմըլա Ուուտ Աւետիսեան, 20 միլիոն տոլարի նուիրատուութիւն մը կատարեց Հայաստանի Ամերիկեան համալսարանին, որպէսզի կարելի ըլլայ համալսարանին՝ ընկերային գիտութիւններու եւ արուեստներու նոր բաժամունքը կառուցելու ծրագիրը իրականացնել։ 

7 Դեկտեմբեր 2022ին մահացած Եդուարդ Աւետիսեան ծնած է 1937ին, Ռոտ Այլընտ։ Ան համերգային երաժիշտ եւ համալսարանի դասախօս էր, որ արուեստի մարզին մէջ վարչական պաշտօններ ստանձնելու կողքին եղած է մասնագէտ մը ներդրումներու, որոնց շնորհիւ իր ապահոված հարստութեամբ բարեգործական շարք մը ծրագիրներ իրականացուցած է Հայաստանի եւ Միացեալ Նահանգներու մէջ:

Հայաստանի Ամերիկեան համալսարանին հետ շարք մը ծրագիրներ իրականացնելու կողքին, ան եղած էր հիմնադիրը եւ գլխաւոր բարերարը Հայաստանի Մալաթիա-Սեբաստիա շրջանի Խորէն եւ Շուշանիկ Աւետիսեան վարժարանին (մանկապարտէզէն 12րդ դասարան) եւ համայնքային կեդրոնին եւ հիմնովին նորոգած է Յաղթանակ գիւղի երկրորդական վարժարանը: Ան նաեւ Հայաստանի Ամերիկեան համալսարանի հոգաբարձութեան կազմի եւ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան վարչութեան անդամ էր: 

Աւետիսեան երկու առիթներով՝ 2008ին եւ 2014ին, ստացած էր Հայաստանի նախագահի «Մովսէս Խորենացի» շքանշանը: Միացեալ Նահանգներու մէջ, ան կրթանպաստներու հիմնադրամներ հաստատած է Ռոտ Այլընտի համալսարանին, Պոսթընի համալսարանի բժշկական բաժանմունքին եւ Պոսթընի Պալէի նուագախումբին համար:

Asbarez.com

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում