Գլխավոր Լրահոս

Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները

Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ի ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02:05-ի սահմաններում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

ՊՆ-ից նաև հերքում են տեղեկությունը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Արցախի պաշտպանության բանակն էլ նշում է, որ դիտարկման տեխնիկական միջոցների ճնշման մասին ադրբեջանական լուրը կեղծ է։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից, ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր, օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում