Գլխավոր Լրահոս

Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է դանդաղել

Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է դանդաղել

Հայաստանում տնտեսական ակտիվության տեմպն արդեն երկրորդ ամիսն է շարունակում դանդաղել: Հունվար-հուլիսին ցուցանիշը կազմել է 10,4 տոկոս:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` հունվար-հուլիսին երկնիշ աճ է գրանցել երեք ոլորտ` շինարարությունը (17,2%), առևտուրը (23%) և ծառայությունները (14.9%): Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե զրոյական ցուցանիշ` 0,5%, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրանցել է 3,5% անկում: 

Արտաքին ապրանքաշրջանառությունը յոթ ամիսներին գրանցել է 62,6% աճ` կազմելով 10,3 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 62,1%-ով` հասնելով 3,84 մլրդ դոլարի, իսկ ներմուծման ծավալի աճը կազմել է 63%` կազմելով 6,5 մլրդ դոլար: Յոթամսյա գնաճը կազմել է 3,6%: 

Թեև յոթ ամիսների կտրվածքով մի քանի ոլորտում այնուամենայնիվ պահպանվում է տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը, սակայն պատկերն այլ է վերջին երկու ամիսներին: Հուլիսին, ինչպես և հունիսին, շարունակվել է աճի տեմպի դանդաղումը:

Հուլիսին 2022-ի հուլիսի նկատմամբ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 6%, արդյունաբերությունը գրանցել է 3,4% անկում: Երկնիշ աճ է գրանցել շինարարությունը` 17,8%, որին էականերոն նպաստել են բնակարանաշինությունը խթանող եկամատահարկի հետ վերադարձի պետական ծրագիրը և կառավարության կապիտալ ծախսերը: Նույն ամսում 20,4% աճել է առևտրի շրջանառությունը, իսկ ծառայությունների որոլտում, որում անցյալ տարվա մարտից անընդմեջ գրանցել է երկնիշ ցուցանիշ, աճը համեստ է եղել` 5,8%: 

Առևտրաշրջանառությունն աճել է 18%-ով, ընդ որում արտահանումն աճել է 15,6%-ով, իսկ ներմուծման ծավալի աճը կազմել է 19,7%: Հուլիսին գնաճը նվազել է` կազմելով -0,1%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում