Ամերիկյան Public International Law & Policy Group (PILPG) խորհրդատվական կազմակերպությունը հուշագիր-զեկույց է հրապարակել, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը բերելով օրակարգ» (Nagorno-Karabakh’s Right to Self-Determination: Putting it on the Agenda): Հեղինակավոր կազմակերպության մասնագետները նշում են, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի՝ ինքնավար մարզի կարգավիճակի փաստը բանակցությունների օրակարգում ներառելու Ադրբեջանի մերժումը արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի ﬕջոցով:
Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև քննարկուﬓերում։
Կազմակերպությունը նաև ընդգծում է, որ հուշագիրը չպետք է ﬔկնաբանվի որպես Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն, քանի որ դա որոշելը բանակցող կողﬔրի ու նախևառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:
PILPG-ի ամփոփագիրը (Executive Summary)
Ներկայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ﬕջև հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք ﬕ կողﬕց հյուրընկալում են Եվրաﬕությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողﬕց՝ Ռուսաստանը:
Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց և ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ։
Մարդու իրավունքների ﬕջազգային սկզբունքներին համահունչ երկարատև խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության և իրավունքների» քննարկուﬓերը՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից և շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն և պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ ﬕայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։
Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձևերում և ﬕջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության ﬕջազգային դատարանի, ինչպես նաև տարածաշրջանային և ներպետական դատարանների տարբեր որոշուﬓերում:
Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի ﬔծ պետության շրջանակում ինքնավարության ﬕջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու ﬕջոցով։ Թեև տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշուﬓ արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որևէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:
Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզուﬕց հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ և օրինական կառավարում:
1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետև՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին, Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:
Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, և աﬔն ինչ վկայում է այն մասին, որ առանց ﬕջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի և արդյունավետ ﬔխանիզﬓերի՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ ﬕայն կﬔրժվի այդ իրավունքը, այլև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտուﬓերի, այդ թվում՝ էթնիկ զտուﬓերի և բռնի տեղահանության։ Ադրբեջանի ﬔրժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և Հայաստանի ու Ադրբեջանի ﬕջև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ քննարկուﬓերի հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար ﬔրժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի ﬕջոցով:
Հուշագիրն ամբողջությամբ՝ Nagorno-Karabakh’s Right to Self-Determination: Putting it on the Agenda
Civilnet











