Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը մեկնարկեց 2022-ի վերջին։ Գործադիրը դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված փատաթուղթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։
Ըստ կառավարության՝ վավերացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային իրավական քննության առարկա դարձնելու համար։
Միջազգային քրեական դատարանի թեման սկսվեց ակտիվ քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում մարտի 17-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման կարգադրություն է արձակել։
https://civilnet.am/news/695860/%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af-%d5%a1%d5%b6%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81/
Civilnet










