Գլխավոր Լրահոս

Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը կփոխանցի Աննա Հակոբյանը․ «Ազատություն»

Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը կփոխանցի Աննա Հակոբյանը․ «Ազատություն»

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Վաղը Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, ու նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի»,- գրում է լրատվամիջոցը։

Գագաթաժողովի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մասնակից առաջին տիկինների ու պարոնների մի մասի անունները, դրանց ցանկում Հայաստանի վարչապետի տիկնոջ անունը, սակայն, դեռ չկա։

Արտաքին գործերի նախարարությունից ու Կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում