Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
««Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











