Գլխավոր Լրահոս

Պետք է քայլեր ձեռնարկենք, որ առկա ռիսկը ռազմական մեծ գործողությունների չվերածվի․ փոխնախարար

Պետք է քայլեր ձեռնարկենք, որ առկա ռիսկը ռազմական մեծ գործողությունների չվերածվի․ փոխնախարար

Էսկալացիայի ռիսկն առկա է, բայց պաշտպանության նախարարությունը քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում թույլ չտալու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկն առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ադրբեջանական կուտակումների մասին հաղորդել է և պաշտպանության նախարարությունը, և պաշտպանության բանակը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»։

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, Սարգսյանն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է՝ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է, և չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից  կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք»։

***

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը էականորեն սրվել է․ «Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում