Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը, հաղորդում է առաքելության X-ի էջը։
Գրասենյակի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
?Today marks the opening of #EUMA operating base in Ijevan
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 12, 2023
?HoM Markus Ritter together with Head of @EU_Armenia, Ambassador Vassilis Maragos, Deputy Defence Minister Hrachya Sargsyan, & Governor of Tavush Province Hayk Ghalumyan cut the ribbon to the new EUMA offices in Tavush pic.twitter.com/YNy5pclK9x
Իջևանում բացված ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը թվով հինգերորդն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ էր բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Civilnet











