Գլխավոր Լրահոս

Փաշինյանն արձագանքել է թուրք նախարարի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հայտարարությանը

Փաշինյանն արձագանքել է թուրք նախարարի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հայտարարությանը

Հայաստանը դեմ չէ ոչ Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու գործարկմանը, ոչ ՀՀ տարածքով գազամուղերի ու նավթամուղերի բացմանը, ոչ էլ առհասարակ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանը։

Թուրք պաշտոնյան հայտարարել էր՝ առաջիկա ամիսներին կմեկնարկեն «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները։ 

«Արդյոք դե՞մ ենք, որ ՀՀ տարածքով անցնեն գազամուղեր, նավթամուղեր, ոչ դեմ չենք, շահագորգռված ենք այդ ծրագրերով, բայց այս ծրագրերը պիտի տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում։ Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը կասկածի տակ դնող որևէ հայտարարություն, դա կարմիր գիծ է»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում սուվերենության որոշակի սահմանափակմամբ նշված է միայն Լաչինի միջանցքը, այլ միջանցքի մասին որևէ նշում չկա։ 

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ, որով Ադրեբջան-Հայաստան սահմանին երեք անցակետ կբացվի․ «Ուզու՞մ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ ու մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհը ՀՀ Սահմանադրության, օրենսդրության շրջնակներում»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում