Արտերկիր մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու անհրաժեշտություն հունվարի 1-ից չի լինելու։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարոթյան սեպտեմբերի 22-ի նիստում։
«Տարիներ շարունակ այս կլոր կնիքը օգնել է մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց քանի որ ունենք նույնականացման քարտերի համակարգը, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ) ու այլ գործիքակազմեր, մի շարք ռիսկեր կառավարվում են ու կլոր կնիքի առկայությունն իմաստազրկվում է»,- ասաց ներքին գործերի փոխնախարար Արփի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն ներպետական գործընթացներին, նաև ենթադրում է արտաքին գործընկերների հետ աշխատանք, ուստի սահմանվել է մի քանի ամիս ժամկետ, որ այլ պետությունները իրազեկ լինեն կլոր կնիքի բացակայության մասին։
Civilnet











