Գլխավոր Լրահոս

Ucom-ի աշխատակիցները 20 մլն դրամ են նվիրաբերել Արցախից տեղահանվածներին աջակցելու համար

Ucom-ի աշխատակիցները 20 մլն դրամ են նվիրաբերել Արցախից տեղահանվածներին աջակցելու համար

Ucom ընկերության աշխատակիցները 20 մլն դրամ են նվիրաբերել Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնում է World Vision Armenia կազմակերպությունը, որը բարեգործական արշավ է իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հոգալու համար։

 «Ucom-ի գործընկերների հետ համատեղ շարունակում ենք աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Ձմռանն ընդառաջ յուրաքանչյուրիս միտքն ուղղված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելուն, հատկապես, երբ շատ ընտանիքներ կանգնած են ձմեռն անտուն անցկացնելու խնդրի առաջ։ Մեր գործընկեր կազմակերպության՝ Ucom ընկերության աշխատակիցներն, համախմբվելով այս խնդրի լուծման շուրջ, համատեղ ջանքերով նվիրաբերել են 20 000 000 դրամ (որից 10մլն․ դրամն աշխատակիցները հավաքել են իրենց միջոցներով․ կազմակերպությունն էլ իր հերթին կրկնապատկել է այդ գումարը)»,- ասված է World Vision Armenia-ի հայտարարությունում։

Օրերս World Vision Armenia-ի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստարագրել են նվիրաբերության համաձայնագիր։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում