Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան

Հնդկաստանը մտադիր է ավելի շատ զենք մատակարարել Հայաստան

Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը, գրում է հնդկական The Economic Times պարբերականը։

«Հայ բարձրաստիճան պաշտոնյան վերջերս այցելեց Դելի և քննարկումներ անցկացրեց հարցի շուրջ։ Հնդկաստանը համարվում է որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Դեռևս հայտնի չեն նոր մատակարարումների մանրամասները, սակայն խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը»,- գրում է կայքը։

Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Հաղորդվում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի տարածքով։

«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է հիմնական պատճառը, որ Հայաստանը գնում Pinaka համակարգը, քանի որ դրա «կրակել և տեղաշարժվել» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակառակորդի մարտկոցների կրակից: Դրա ցածր արժեքը և օգտագործման պարզությունը նաև այն դարձնում են իդեալական սպառազինության համակարգ Հայաստանի համար»,- գրում է The Economic Times-ը։

Պարբերականը նշում է, որ հայկական բանակը հեշտությամբ կարող է օգտագործել Pinaka-ն, քանի որ այն նաև նման է ռուսական արտադրության «Գրադ» համակարգին:

Լրատվամիջոցը մեջբերում է Հայաստանի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, որը հայտարարել է, որ Հայաստան բերված նոր զինատեսակները ներկայումս փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և արդյունքները «շատ գոհացուցիչ են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում