Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն «հակառուսական ժեստ» է որակում Արմեն Գրիգորյանի հանդիպումը Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ

ՌԴ-ն «հակառուսական ժեստ» է որակում Արմեն Գրիգորյանի հանդիպումը Զելենսկու աշխատակազմի ղեկավարի հետ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ Մոսկվան որակում է «ցուցադրական հակառուսական ժեստ»։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է ՀՀ իշխանությունների վերջին շփումները ուկրաինացի պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Կիև, Փաշինյան-Զելենսկի շփումը Գրանադայում։

«Կարծում ենք՝ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ։ Այստեղ այլ բնորոշում չկա, և ափսոսանք է առաջացնում, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քայքայում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Զախարովան։

***

Հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Քննարկվել էր Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը․ «Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում»։

Անդրեյ Էրմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում