Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակ կմատակարարի

Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակ կմատակարարի, հայտնում է Indian Aerospace Defence News-ը։

«150 հազար միավոր նռնակը Հայաստան կմատակարարվի Munitions India Limited-ի կողմից։ 2 ամիս առաջ ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,- X-ի էջում գրել է աղբյուրը։

Օրերս հայտնի էր դարձել, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի կողմից մշակված Zen հակադրոնային համակարգ գնելու համար։ The Еurasian Тimes-ի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար, որը ներառում է և հակադրոնային համակարգերի մատակարարում, և ուսուցում։

2022-ի սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

https://civilnet.am/news/756814/%d5%be%d6%80%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a2%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b8%d5%b6-%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/ https://civilnet.am/news/754966/%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%af%d5%be%d5%a1%d5%b3%d5%a1%d5%bc%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%bc%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80-%d6%87-%d5%b0%d6%85%d5%ba-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d6%80/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում