Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում յոթերորդ լրագրողն է ձերբակալվել՝ ԶԼՄ-ների դեմ բռնարշավի ընթացքում

Ադրբեջանում յոթերորդ լրագրողն է ձերբակալվել՝ ԶԼՄ-ների դեմ բռնարշավի ընթացքում

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանում լրագրողների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ֆոնին ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր AbzasMedia-ի հետ կապ ունեցող ադրբեջանցի լրագրողի:

Չորեքշաբթի ձերբակալվել է անկախ լրագրող Հաֆիզ Բաբալին, որն աշխատել է AbzasMedia-ի հետ:

Հարազատները պատմում են, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել Բաքվից հյուսիս-արևմուտք գտնվող Սումգայիթ քաղաքում գտնվող նրա բնակարանը խուզարկելուց հետո։ Բաբաևը մասամբ կույր է, ունի երեք երեխա։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 28-ին, Բաբալին հարցաքննվել էր որպես վկա AbzasMedia-ի մի քանի աշխատակիցների դեմ գործերով։ Abzas-ի չորս աշխատակիցներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը և լրագրող Նարգիզ Աբսալամովան ձերբակալվել են Ադրբեջան մաքսանենգ արտարժույթ ներմուծելու մեղադրանքով:

Հարցաքննությունից հետո Բաբալին ասել է, որ իրեն հարցրել են AbzasMedia-ի կառավարման և ֆինանսների մասին:

«Ես օգտագործել եմ AbzasMedia-ն որպես հարթակ՝ իմ հետազոտական ​​և հետաքննական պատմությունները հրապարակելու համար, և կարծում եմ, որ դա ինձ հաջողվել է,- լրագրողներին նա ասել էր նոյեմբերի վերջին։- Այս հետաքննությունն ամբողջությամբ լուսաբանում և բացահայտում է Ադրբեջանի հասարակության թերություններն ու կոռուպցիան»։

Այդ ժամանակ Բաբալին AbzasMedia-ի նկատմամբ իշխանությունների ճնշումը վերագրել էր նոյեմբերի սկզբին իր արած հետաքննության հետ ընկերությունների մասին, որոնք, ենթադրվում է, կապված են Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի հետ։ Ըստ հետաքննության՝ այդ ընկերությունները տիրացել էին Նախիջևանի նախկին ղեկավար Վասիֆ Թալիբովին պատկանող բանկին։ 

«Սա վերջին կաթիլն էր,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Բաբալին:- Այս պահին նրանք որոշել են, որ սրան պետք է վերջ դնել»:

AbzasMedia-ում ձերբակալություններից հետո ձերբակալվեցին նաև մի քանի այլ անձինք, որոնք կապված են Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների հետ:

Դրանց թվում են իրավապաշտպան և նախկին ոստիկան Իլհամիզ Գուլիևը, որը AbzasMedia-ին անանուն մեկնաբանություններ է տվել կասկածյալների վրա թմրանյութեր տեղադրելու ենթադրյալ պրակտիկայի վերաբերյալ: Գուլիևը ձերբակալվել է և մեղադրվում է մեծ քանակությամբ մետամֆետամին պահելու մեջ։

Ձերբակալվել են նաև Kanal 13 և Kanal 11 առցանց հեռուստաալիքների հիմնադիրները։ Առաջինին մեղադրանք է առաջադրվել առանց թույլտվության տուն կառուցելու, իսկ երկրորդին՝ շորթման համար։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում