Քննչական կոմիտեի վերջին տվյալով՝ Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի: Այդ մասին «Առաջին ալիքին» հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։
https://civilnet.am/news/752112/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc-%d5%a7-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet











