Գլխավոր Լրահոս

ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների մեկ երրորդն աշխատում է Հայաստանի կրթական համակարգում

ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների մեկ երրորդն աշխատում է Հայաստանի կրթական համակարգում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների մեկ երրորդը, աշխատում է Հայաստանի կրթական համակարգում: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխանցում է «Արմենպրեսը»։

«Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար դրամ գումար»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ավելի քան 17 հազար դպրոցահասակներ ՀՀ կրթական համակարգում են, նրանց համար ապահովվում են նաև անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ: 

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2 800 ուսանողներ Հայաստանի բուհերում են իրենց կրթությունը շարունակում:

«Մենք ունենք ուսանողների խումբ, որոնք ԼՂ-ից էին, բայց հանդիսանում էին մեր ուսումնական հաստատությունների ուսանող, և նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կամ իրենց ընտանիքների կողմից, որոնք նույնպես բռնի տեղահանվել էին: Այս խնդրով ևս աշխատանքներ տարվել են, այս ծրագրի շահառու է դարձել 900 մարդ, գումարները փոխանցվել է բուհերին, քոլեջներին, որպեսզի այս ուսանողների համար վճարումներ արվեն։ Մենք այս աշխատանքը շարունակելու ենք»,- եզրափակեց Անդրեասյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում