Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից»։ Նա նաև նշել է, որ հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ընթացքում Ադրբեջանը բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը։
«Սահմանազատման [գործընթացը] տեխնիկական հարց է, այնինչ խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել, ապա պետք է այս երկու գործընթացները տարանջատենք»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նրա կարծիքով՝ սահմազատումը բավական երկար գործընթաց է անգամ այն երկրների դեպքում, որոնց միջև լուրջ հակամարտություն չի եղել։
Բայրամովն հայտնել է, որ ադրբեջանական կողմը Երևանի հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը, որն ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առնչվում է սահմանազատման գործընթացին։
«Այդ ութ գյուղերն իրենց յուրահատկությունն ունեն։ Դրանց [գյուղերի] պատկանելության հարցը քննարկման թեմա չէ, քանզի հայտնի է, թե խորհդային տարիներին ովքեր են այնտեղ բնակվել։ Հայաստանը նույնպես սահմանների առնչությամբ իր պահանջներն ու մոտեցումներն ունի, սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին»,- ասել է Բայրամովը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, սահմանազատումը խաղաղության գործընթացից տարանջատելու մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը․ «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից»,- ասել էր նա։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը, նշել էր, որ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից տարանջատելու տարբերակը․ «Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակը [սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից առանձնացնելու] կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»:
https://civilnet.am/news/759161/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ac%d5%ab%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%a8-%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a4-%d5%b8%d6%82-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d6%83%d5%b8%d5%ad%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf/Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով հինգ հանդիպում է կայացել՝ երեքը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։
https://civilnet.am/news/759801/%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet











