Գլխավոր Լրահոս

Մեկ օրում մահվան երկրորդ դեպքն է գրանցվել զինված ուժերում

Մեկ օրում մահվան երկրորդ դեպքն է գրանցվել զինված ուժերում

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի։

«Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մեկ այլ զինխառայողի մահվան մասին։ Մասնավորապես, ժամը 06:20-ի սահմաններում մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցրել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, նա ձերբակալվել է։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագրայինի մահվան մասին տեղեկությունը ստացվել է ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ. «Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում