Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցրել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, նա ձերբակալվել է։
«ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024-ի հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, մարտական դիրքում ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն։ Նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից։ Հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված ժամկետային զինծառայողը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին։
Civilnet











