Գլխավոր Լրահոս

Պարզվել է մարտական դիրքում պայմանագրայինի սպանության շարժառիթը․ ՔԿ

Պարզվել է մարտական դիրքում պայմանագրայինի սպանության շարժառիթը․ ՔԿ

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողի սպանության վերաբերյալ վարույթով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

«Դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։ Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն նույն օրը հաղորդել էր ժամկետային զինծառայողի ձերբակալության մասին։Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագրայինի մահվան մասին տեղեկությունը ստացվել է ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից։

https://civilnet.am/news/761501/%D5%B4%D5%A5%D5%AF-%D6%85%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%B6-%D5%A7-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում