Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը, բռնաճնշումների բոհում, արդեն իններորդ լրագրողին է ձերբակալել 

Ադրբեջանը, բռնաճնշումների բոհում, արդեն իններորդ լրագրողին է ձերբակալել 

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր AbzasMedia-ի հետ կապ ունեցող լրագրող Էլնարա Գասիմովային՝ մաքսանենգության մեղադրանքով։ Սա հերթական ձերբակալությունն է լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների բոհում, որը սկսվել է 2023-ի նոյեմբերի վերջին։

Երկուշաբթի Բաքվի Խաթայի շրջանային դատարանը Գասիմովայի դեմ որպես խափանման միջոց է կիրառել երկու ամիս և 17 օր կալանքը։

Շաբաթ օրը Գասիմովայի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողը որպես վկա հրավիրվել է նույն օրն ընթացող AbzasMedia դատական գործին:

Երկուշաբթի Գասիմովային դատարան են բերել ձեռնաշղթաներ հագցրած և նրա փաստաբան Բահրուզ Բայրամովի ուղեկցությամբ, որը մաքսանենգության մեղադրանքներն անվանել է «անհիմն և անհեթեթ»:

«[Գասիմովան] ասել է, թե ակնկալում էր, որ իրեն կձերբակալեն։ Նա կարծում է, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ,- ասել է Բայրամովը։- Գասիմովան կարծում է, որ մաքսանենգության մեղադրանքն անհիմն է և անհեթեթ, որ այս հոդվածն օգտագործվում է որպես պատրվակ լրագրողներին ձերբակալելու համար»։

Նոյեմբերի վերջից ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել և մեղադրանք է առաջադրել AbzasMedia-ի հինգ անդամների՝ հանցավոր խմբի կազմում արտարժույթի մաքսանենգության մեջ: Ձերբակալվածների թվում են լրատվամիջոցի հիմնադիր-տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը և լրագրողներ Հաֆիզ Բաբալին և Նարգիզ Աբսալամովան։

AbzasMedia-ն հայտնի է իր հետաքննական հրապարակումներով, այդ թվում՝ Ալիևների ընտանիքի բիզնես գործարքների, ինչպես նաև 2020-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում իրականացվող վերակառուցման աշխատանքներում հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ:

Գովազդներ

Բռնաճնշումների մեկնարկից ի վեր ոստիկանությունը ձերբակալել է նաև անկախ լրատվամիջոցների հետ կապ ունեցող այլ անձանց:

Իրավապաշտպան և նախկին ոստիկան Իլհամիզ Գուլիևը, որն AbzasMedia-ին անանուն մեկնաբանություններ է տվել կասկածյալների գրպանը թմրանյութեր գցելու գործելաոճի մասին, ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին և մեղադրվում է մեծ քանակությամբ մետամֆետամին պահելու մեջ:

Նոյեմբերին և դեկտեմբերին ձերբակալվել են նաև Kanal 13 և Kanal 11 առցանց երկու հեռուստաալիքների հիմնադիրները։ Առաջինին մեղադրանք է առաջադրվել առանց թույլտվության տուն կառուցելու, իսկ երկրորդին՝ շորթման համար։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում