Գլխավոր Լրահոս

Պակիստանը հարվածել է Իրանին, մահացել է 7 մարդ

Պակիստանը հարվածել է Իրանին, մահացել է 7 մարդ

Պակիստանը հարվածել է Իրանի ուղղությամբ, որի հետևանքով մահացել է 7 մարդ, հայտարարում են իրանական լրատվամիջոցները։

Պակիստանը հարվածել է Իրանի հետ սահմանամերձ Սիսթան և Բելուջիսթան նահանգի Սերավանի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով մահացել է երեք կին և չորս երեխա։  Ըստ իրանական աղբյուրների՝ զոհվածները իրանցի չեն եղել։

Իրանի զինված ուժերը հունվարի 16-ին օդային հարվածներ էին հասցրել Պակիստանի Բելուջիսթան նահանգում տեղակայաված «Ջեյշ-ալ Ադլ» խմբավորմանը, որն Իրանում համարվում է ահաբեկչական։ Խմբավորումը աջակցելով Իրանի Բելուջիսթան նահանգում ապրող սունի բելուջներին, փորձում է նրանց օգտագործել Իրանի դեմ, որի հետևանքով ժամանակ առ ժամանակ երկու երկրների սահմանամերձ գոտիներում առաջանում է լարվածություն։

Իրանական ավիահարվածից հետո Պակիստանը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին։

Իրանի ու Պակիստանի միջև զարգացումներին փորձել է միջամտել Չինաստանը։ Պակիստանի Կարաչի քաղաքում Չինաստանի հյուպատոս Յանգ Յունդոնգը հանդես է եկել երկու երկրների միջև կառուցողական դեր խաղալու առաջարկությամբ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում